ԱՄՆ Սենատն ընդունել է Իսրայելին, Ուկրաինային և Թայվանին 95 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու վերաբերյալ օրինագիծը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելին, Ուկրաինային և Թայվանին 95 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու վերաբերյալ օրինագիծը բավականաչափ ձայներ է հավաքել ԱՄՆ Սենատի կողմից ընդունվելու համար, հայտնում է Bloomberg-ը։
Օրենքի նախագծի շրջանակում Ուկրաինան պետք է ստանա ավելի քան 60 միլիարդ դոլար։ Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 70 սենատոր, դեմ՝ 29։
Այժմ փաստաթուղթն ուղարկվել է Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատ, որը սպառնացել է չաջակցել օրինագծին։
2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 106 միլիարդ դոլար էր խնդրել Ուկրաինային, Իսրայելին, Թայվանին օգնություն տրամադրելու, ինչպես նաև պետական սահմանների անվտանգության ամրապնդման համար։ Օրենքի նախագծի համաձայնեցումը ձգձգվել էր մի քանի շաբաթ և շարունակվել է Ամանորից հետո։ Արդյունքում Սենատ է ներկայացվել մի օրինագիծ, որը չէր ներառում սահմանային անվտանգության միջոցառումների ֆինանսավորում՝ չնայած հանրապետականների բողոքներին: Այդ պատճառով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել է, որ դեմ է քվեարկելու նախաձեռնությանը: