Վթար՝ Երևանում. բախվել են Nissan X-Trail-ը, Toyota-ն և Mercedes-ը, վիրավոր երեխա կա
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Nissan X-Trail, Toyota և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկբ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը երեխա է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: