Հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին. Ստոլտենբերգ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վստահեցրել է, որ դաշինքը կպաշտպանի իր բոլոր դաշնակիցներին, եթե որևէ մեկը հարձակման ենթարկվի՝ քննադատելով հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում դա։
Նրա մեկնաբանությունը մեջբերում են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Guardian-ը։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ն և՛ պատրաստ է, և՛ ունակ է պաշտպանելու բոլոր դաշնակիցներին, և ՆԱՏՕ-ի երկրի վրա ցանկացած հարձակում կստանա միասնական և հզոր պատասխան։
«Ցանկացած ենթադրություն, որ դաշնակիցները միմյանց չեն պաշտպանի, խաթարում է մեր ողջ անվտանգությունը և մեծացնում են ռիսկերը ամերիկյան և եվրոպական զինվորականների համար: Հուսով եմ, որ անկախ նրանից, թե ով կհաղթի (նախագահական ընտրություններում - Խմբ.) Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակից»,- ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական միջոցառման ժամանակ պատմել է, թե ինչպես է սպառնացել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «խրախուսել Ռուսաստանի» ագրեսիան նրանց դեմ, եթե այդ երկրները չավելացնեն ներդրումները հավաքական անվտանգությանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թրամփի խոսքերը որակել է անպատասխանատու։