Գագիկ Գինոսյանի թողած ժառանգությունն իր տեղն է ունենալու հայ ազգի պատմական երթում․ Արտակ Բեգլարյան
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ցավակացություն է հայտնել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ․
«Խոր ցավով տեղեկացա Գագիկ Գինոսյանի մահվան մասին: Ինձ բախտ է վիճակվել ճանաչել այդ մեծ հային, պարել ու գործել նրա հետ և սովորել նրանից:
Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը: Վստահ եմ՝ նրա կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում՝ որպես ազգային ինքնության գմբեթն ամրացնող սյուներ:
Ցավակցություններս պարոն Գինոսյանի ընտանիքին, հարազատներին ու բոլորիս՝ այս ծանր կորստի առթիվ: Թո՛ղ Աստված նրա հոգին լուսավորի, իսկ նրա թողած գոհարները՝ միշտ վառ պահի»,- գրել է Բեգլարյանը: