Ռուսաստանի քաղաքներից մեկում մահացած են գտել հայտնի գործարարի 15-ամյա որդուն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 4-ին Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլում հայտնաբերվել է քաղաքում հայտնի գործարարի 15-ամյա որդու դի։ Այս մասին հայտնում է TagilCity-ն։
Ինչպես հայտնի է դարձել, դեռահասի դիակի կողքին իրավապահները հայտնաբերել են կարաբին, որը պատկանել է հորը։ Ծնողների չհրկիզվող պահարանում դրված էր կարճ փողով թեթև հրացան:
Գործարարի նախկին կնոջ խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչպես է որդին կարողացել ձեռք բերել ատրճանակը։
Աղբյուրը հաստատել է, որ հետաքննությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության դրդելը»։