Ինտերը հաղթեց Յուվենտուսին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
37-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ֆեդերիկո Գատիի ինքնագոլը վճռեց հանդիպման ելքը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
«Ինտերը» 22 խաղից հետո 57 միավորով շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 23 խաղից հետո 53 միավորով 2-րդ տեղում է։