ԱՄՆ-ը որոշել է հարվածել Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին. BBC
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում Իրանի հետ կապված թիրախներին հարվածելու ծրագրերին, պարզել է BBC-ն։
Այդ հարվածները, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, կիրականացվեն մի քանի օրվա ընթացքում և, հավանաբար, կախված կլինեն եղանակային պայմաններից: Այդ քայլը Սիրիայի սահմանից ոչ հեռու Հորդանանի ռազմաբազայում ամերիկացի զինծառայողների զոհվելու պատասխանն է։
Կիրակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել ավելի քան 40 ամերիկացի զինծառայող, որոնք հարվածի պահին զորանոցում էին:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է այսպես կոչված «Իրաքի իսլամական դիմադրությունը», որին, ըստ լրատվամիջոցի, ֆինանսավորում, զինում և մարզում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
ԱՄՆ-ը իր զինվորների մահվան համար մեղադրել է Իրանին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ Ամերիկան դրան կարձագանքի այն ժամանակ և այնպիսի ծավալով, որը հարմար կհամարի։ Միաժամանակ Բայդենը և ամերիկացի մյուս պաշտոնյաներն ընդգծել են, որ չեն ձգտում պատերազմ սկսել Իրանի դեմ։
Թեհրանը հերքել է իր մասնակցությունն այդ հարձակմանը: