«Նաիրի Սարգսյանը խաբել է, որ բնակարան կտրամադրեն»․ իրեն ցած նետել փորձողը մանկատան սան է
Այսօր իրեն «Հաղթանակ» կամրջից ցած նետել փորձող մանկատան սան Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով՝ իրեն խաբել են՝ ասելով, որ բնակարան կտրամադրեն։ Ըստ նրա՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը իրեն խաբել է։
Հիշեցնենք, որ այսօր «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով ինքնասպանություն գործել։