Թուրքիան կարող է արևային կայաններ դնել Վանա լճի վրա
EconoмицсԱրևային էներգիա օգտագործելու իրենց ցանկության մեջ Թուրքիան կարող է վնասել պատմական բազմաթիվ լճերին, այդ թվում նաև Վանա լճին։ Թուրքիայի էներգետիկ փորձագետները հայտարարել են Թուրքիայի տարածքում հայտնի հարյուրից ավելի լճերի մասին, որոնք կարող են արևային էներգիայի հարմար հարթակ դառնալ, ընդ որում առանձնակի նշել են Վանա լիճը, որը գտնվում է բարձր գոտում, իսկ բարձր վայրում արևային վահանակներն ավելի արդյունավետ կաշխատեն, ուստի Վանա լիճը շատ հարմար է արևային էներգիայի ներուժի առումով, և նպատակ կա Վանա լիճն օգտագործել արևային էներգիա արտադրելու համար։
Թուրքիայում, ի դեպ, մտահոգություններ են հնչում այս կապակցությամբ, նշում, որ արևային էներգիայի կայաններ տեղադրելը Վանա լճի վրա կարող է վտանգել լճի ապագան, ուստի հարկավոր է նախապես հաշվարկել բոլոր թեր և դեմ կարծիքները, հասկանալ, թե ինչպես բնական ռեսուրսները, հատկապես ջրային տարածքներն օգտագործել արևային էներգիա կիրառելու համար, դրանց հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար։
Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները նշել են, թե հատուկ նախագծեր են բերելու, որպեսզի հնարավորինս պակասեցնեն ջրային մակերեսին հասցվող վնասը։ Ավելին կարծում են, որ այդ կայաններով, ընդհակառակը, կնպաստեն լճերի առողջացմանը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Մելիքյան