Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 9-րդն է աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 11-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 593, մահացության ցուցանիշը՝ 189:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 10 593
2. Ռուսաստան – 4937
3. Իրան - 3036
4. Թուրքիա – 2513
5. Ադրբեջան – 2319
6. Վրաստան – 246
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 189
2. Իրան – 150
3. Ռուսաստան – 77
4. Թուրքիա – 63
5. Ադրբեջան – 29
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է, մահվան դեպքերինը՝ 739:
Մեկ օրում առողջացածների թիվը 710 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 234 (մեկ օրում ավելացել է 237-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը: