Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի ձերբակալման լուրերի մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաեւ IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ընկերությունից 3 անձ է ձերբակալվել՝ երկու երիտասարդ կին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն եւ տնօրենը` Աշոտ Հովհաննիսյանը։
Կանանցից մեկը, հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գեւորգյանը, ով ծրագրերի ղեկավար է աշխատել ընկերությունում երկար տարիներ եւ մեկ տարի առաջ դուրս է եկել աշխատանքից: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» փորձել է մասնակցել էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին, տենդերը չի կայացել, բայց մեղադրանքը այսօր վերաբերում է չկայացած տենդերին: Այդ տենդերի փաստաթղթերը պատրաստել է Անի Գեււորգյանը։
Վաղ առավոտից ArmLur.am-ը փորձում է պարզել, թե տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ով «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է, ինչ առնչություն ունի Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալությունների հետ։ ArmLur.am-ը քիչ աառջ կապ հաստատեց Լուսինե Թովմասյանի հետ, որը, լսելով հարցը, միանգամից հայտարարեց․
«Հավատացեք այս պահին ես ոչ մի բան չեմ կարող մեկնաբանել»։
Մեր պնդմանը, թե որքանով է իրական իր ամուսնու հոր առնչությունը կոռուպցիոն մեխանիզմի հետ, Թովմասյանն ասաց․
«Ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, խնդրում եմ ինձ որևէ հարց մի ուղղեք»։
Սոնա Գրիգորյան