Չինաստանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանի Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 22.27-ին Ալմաթիից 276 կմ հարավ-արևելք և Չինաստանի Ակսու քաղաքից 125 կմ դեպի արևմուտք՝ 535 հազար մարդ բնակչությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է ինը կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Հավելենք, որ Պեկինի ժամանակով ժամը 09:44-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ ավելի փոքր 3,9 մագնիտուդով: Դա տեղի է ունեցել Աքչիի շրջանում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։