Ինչպե՞ս թույլ չտալ, որ բանակի, եկեղեցու, ազգային արժեքների դեմ «ջանքերն» արդյունքներ տան. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները 2018 թվականի իշխանափոխությունից հետո շարունակական քաղաքականություն են որդեգրել, որն ուղղված է ազգային արժեքների դեմ, ինչպես նաև միտված է Հայոց բանակը, հանրության դիմադրողականությունը թուլացնելուն: Որքան էլ ցավալի է, նման գործելաոճը աջակցություն է ստանում հանրության որոշակի մասի շրջանում:
Բարեբախտաբար, այս քանակը դեռևս մեծ չէ, սակայն եթե արժեքների, ազգայինի պահպանման ու պաշտպանության ուղղությամբ էական քայլեր չձեռնարկվեն, ժամանակի ընթացքում օրվա իշխանությունների «ջանքերը» կարող են անդառնալի «նստվածք» թողնել: Ուստի, մեծապես կարևորվում է ցանկացած անձի, ուժի յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է կանխելու բանակի, եկեղեցու, ազգայինի, արժեհամակարգերի դեմ տարվող քայլերը կամ նվազեցնելու դրանց հետևանքները:
Օրինակ՝ միայն վերջին մեկ ամսում «Հայկական երազանք» կուսակցությունը՝ քաղաքագետ Արմեն Մկրտչյանի ղեկավարությամբ, երկու բավական մարդաշատ ակցիա իրականացրեց: Նախ՝ ի աջակցություն ու ի սատարում Հայ առաքելական եկեղեցու, այցելեցին Մայր Աթոռ՝ այս դժվարին ժամանակներում եկեղեցու կողքին կանգնելու և միավորվելու կոչով դիմելով համայն հայությանը: Իսկ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Եռաբլուրի եկեղեցու հարակից հրապարակից մեկնարկեց «Հայկական երազանք» կուսակցության խոնարհման բազմամարդ երթը, որի մասնակիցներն այցելեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմներին։
Մեր տեղեկություններով, այս կուսակցությունը առաջիկայում նախատեսում է առավել ակտիվ գործունեություն ծավալել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության ղեկավարն այս օրերին տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների հետ ինտենսիվ հանդիպումների մեջ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում