Պուտինի այցը Թուրքիա պատրաստվում է փետրվարին. Ուշակով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարին կայցելի Թուրքիա, այցը նախապատրաստվում է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Ավելի վաղ Անկարայում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Պուտինի այցը կարող է կայանալ մոտավորապես փետրվարին, սակայն դա կախված է Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների ժամանակացույցից:
Ուշակովի խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է ուկրաինական հարցը։
«Կարող եմ ասել, որ ուկրաինական թեմատիկան հավանաբար կլինի բանակցությունների հիմնական առարկաներից մեկը»,- ասել է նա լրագրողներին:
Պուտինն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է տարվա սկզբին հանդիպել թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. մինչ այդ առաջնորդները չէին կարողանում հանդիպել Թուրքիայի նախագահի ժամանակացույցի պատճառով: