Մեծամորի Մայիսյան գյուղում դանակահարված երիտասարդի հայրը, իմանալով դեպքի մասին, զրկվել է կյանքից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 25-ին Մեծամորի Մայիսյան գյուղում աղմկահարույց դանակահարությունը ողբերգական հետեւանքներ է ունեցել։
Մաանավորապես ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դանակահարված 1990 թվականին ծնված Մ.Գրիգորյանի հայրը, իմանալով, որ որդին վիճաբանության մեջ է եղել ու նրան դանակահարել են, ինքնազգացողությունը վատացել է։ Հարազատները մինչեւ դանակահարվածի հորը հասցրել են հիվանդանոց, նա մահացել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել Մեծամորի Մայիսյան գյուղում։
Մասնավորապես մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն է եղել Մեծամորի Մայիսյան գյուղում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ իրավապահների խումբ են ուղարկել գյուղ՝ արյունահեղությունը կանխելու համար։
Ըստ համայնքի բնակիչների՝ գյուղի երկու բնակիչներ վիճել են, ու սկսվել է կռիվ, ինչի ժամանակ 1994 թվականին ծնված երիտասարդը հանել է դանակը ու սկսել անխնա դանակահարել գյուղի 1990 թվականին ծնված բնակչին։
Իրավապահները հասել են դեպքի վայր ու դանակահարվածին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Դանակահարողին փնտրում են։
Ի դեպ վիճաբանողները հարեւաններ են ու նաեւ բարեկամներ։
Ավելին՝ մասնակից են եղել Սգո արարողության, որից հետո վիճաբանել են եւ 1994թվականին ծնված Հ.Հակոբջանյանը դանակահարել է Մ.Գրիգորյանին։
Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Նշենք, որ Մարսել Գրիգորյանը դեպքից առաջ սրտի վիրահատության էր ենթարկվել ու միգուցե նրա հայրը, անհանգստանալով, որ վիրահատած որդուն դանակահարել են, չի դիմացել ցավին ու մահացել է։
Ի դեպ՝ իրավապահները փնտրում են Հ.Հակոբջանյանին։