Պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մտել էին տուն և գողացել ոսկյա զարդեր
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 22-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր տնից գողություն են արել:
Նոր Գյուղի նշված հասցե ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մուտք էին գործել տուն և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:
Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել էր Աբովյան քաղաքի 33-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել և տարվել է բաժին:
Աբովյանցի 33-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Քրեական վարույթը շարունակվում է: