Թիավարության Հայաստանի ֆեդերացիան կմասնակցի տարբեր երկրներում կայանալիք պաշտոնական մրցաշարերի
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թիավարության Հայաստանի ֆեդերացիան նոր մրցաշրջանում կմասնակցի տարբեր երկրներում կայանալիք պաշտոնական մրցաշարերի: Հանդիպումներ են նախատեսված Լիտվայի, Վրաստանի, Ռուսաստանի և մի քանի երկրներում նշանակված ավանդական մրցումներում: Գլխավորը Եվրոպայի առաջնությունն է, որը օլիմպիական վարկանիշային բնույթի է:
Հայաստանի առաջնությունան նախապատրաստական հավասար պայմաններ ստեղծելու նպատակով այդ ստուգատեսը կանցկացվի ավելի ուշ:
Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Սևանի համապատասխան ջրանցքը պատված է սառույցի հաստ շերտով, որը կհալվի ամիսներ հետո: Այնուհետև ջրուղի կհանվեն նավակները և թիավարները կսկսեն մասնագիտական պարապմունքները, համապատասխան մարզավիճակ ձեռք կբերեն, որպեսզի կարողանան լիովին ցուցադրել իրենց ունակությունները:
Իսկ հիմա ոչ միայն Սևանի և Հրազդանի, այլ նաև Երևանի և Էջմիածնի մարզիկները, փակ մարզասրահներում, մարզիչների ղեկավարությամբ զարգացնում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:
Աղբյուր ArmSport.am