Խոշոր հրդեհ` Տուապսեի «Ռոսնեֆտ» գործարանի տարածքում. ենթադրաբար, տեղի է ունեցել անօդաչուի գրոհ (տեսանյութեր)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Տուապսե քաղաքում (Կրասնոդարի երկրամաս) հինգշաբթի առավոտյան մարվել է «Ռոսնեֆտ» նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 25-ի գիշերը։ Այն մարել է 99 հրշեջ և ավելի քան 30 միավոր տեխնիկա։ Հրդեհի պատճառները պարզվում են, հայտնել են օպերատիվ շտաբից։
112 թելեգրամյան ալիքը հայտնել է, որ հրդեհը կարող էր առաջանալ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Shot-ը պնդում է, որ հրդեհից առաջ քաղաքում պայթյուններ են լսվել, ենթադրաբար հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքից։
Ուկրաինական UNIAN գործակալությունը նույնպես հայտնել է նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։