Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն անդրադարձել է քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու լուրին
SocityԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:
Տվյալ տրոլեյբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով սահմանված թույլատրելի ռեսուրսը: