Արայիկ Հարությունյանը` Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշման մասին
Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապատության նախագահ Արայիկ Հարությունյանը: «Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները», - գրել է նա: