Մարդիկ իսկապես կարծում էին, որ ես կորել եմ․ Ռոնալդու
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Ալ-Նասրի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիշել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անցկացրած ժամանակը՝ 2021 թվականին ակումբ վերադառնալուց հետո:
«Եթե հետ նայեք այն ամենին, ինչ տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդում» և Պորտուգալիայում, մարդիկ իսկապես կարծում էին, որ ես կորել եմ: Բայց ճշմարտությունն այն է, որ ես կենտրոնացա և հիանալի ժամանակ անցկացրեցի «Ալ-Նասրում», այդ իսկ պատճառով մեկ տարվա ընթացքում 54 գոլ խփեցի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին «կարմիր սատանաների» ճամբար վերադառնալուց հետո պորտուգալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի հունվարին Ռոնալդուն միացավ Ալ-Նասրին։
Աղբյուր ArmSport.am