Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմը . Սպիտակ տուն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմը մի քանի շաբաթվա ընթացքում, լավագույն դեպքում՝ ամիսների ընթացքում, եթե Կոնգրեսը օգնություն չտրամադրի Ուկրաինային:
Այս մասին հայտարարել են Սպիտակ տան ներկայացուցիչները չորեքշաբթի՝ հունվարի 17-ին, Կոնգրեսի առաջնորդների հետ հանդիպմանը, հայտնում է NBC News-ը։
Այնտեղ էին Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը։ Ըստ նրանց՝ «Ուկրաինան առաջիկա շաբաթների ընթացքում կսպառի հակաօդային պաշտպանության և հրետանու որոշակի հնարավորություններ»։ Նշվել են ժամկետները, երբ Կիևը կկորցնի այլ տեսակի զենքեր:
Սպիտակ տան պաշտոնյաները «ավելի ու ավելի են անհանգստանում այն հեռանկարից, որ Բայդենը չի կարողանա կատարել Կիևի հետ մոտ մնալու իր խոստումը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»:
Սպիտակ տունը նաև կոնգրեսականներին ասել է, որ Ուկրաինային օգնության բացակայությունը «կարող է դրդել այլ երկրներին, որոնք ապավինում են ԱՄՆ-ին, ներառյալ Ճապոնիան և Հարավային Կորեան, վերանայել իրենց դաշինքները»:
Իսկ ահա ուկրաինական աղբյուրները մի փոքր այլ կարծիքի են` պնդելով, որ առանց ամերիկյան օգնության Կիեւը կարող է դեռ այս տարվա ընթացքում դիմանալ: Իսկ նման կարճ ժամկետների մատնանշումը Սպիտակ տան համար միջոց է` համոզելու Կոնգրեսին` ֆինանսական գիծ բացել Ուկրաինայի համար: «Սա հասկանում են նաեւ հանրապետականները, եւ այն, որ Սպիտակ տունը նման պարզունակ մեթոդների է դիմում, հիմնավորում է, որ Կոնգրեսին համոզելու այլ` ավելի լուրջ փաստարկներ պարզապես չունի»,- նշում է աղբյուրը: