Պուտինը, չխախտելով ավանդույթը, մասնակցել է սառցե ջրափոսում «Մկրտության լոգանքին» (լուսանկարներ)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, ամենամյա ավանդույթը չխախտելով, ընկղմվել է սառցե ջրափոսի մեջ:
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս առավոտ ձեզանից շատ հարցեր եղան այն մասին, թե արդյո՞ք նախագահը սուզվել է սառցե ջրափոսը։ Այո, ավանդաբար նա դա անում էր այսօր առավոտյան՝ Աստվածահայտնության տոնի կապակցությամբ»,- մեջբերում է Պեսկովին «ՌԻԱ Նովոստին»:
Կրեմլն առաջին անգամ հայտարարեց, որ պետության ղեկավարը 2018 թվականին առաջին անգամ կսուզվի սառցե ջրափոսը: Պեսկովն այնուհետ նշել է, որ Պուտինը մի քանի տարի չի փոխելու այս ավանդույթը։