Մեղրի գետի ափին 7 ուռենիներ են ապօրինաբար հատվել
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 18-ին շրջայց կատարելիս Երևան-Մեղրիի մաքսակետ ճանապարհի 377-րդ կմ-ին նկատել են երկու տղամարդու, որոնք Մեղրի գետի ափին բենզասղոցով փայտ էին կտրում: Ոստիկանները պարզել են, որ նրանք հունվարի 14-ին ապօրինի հատել էին 7 ուռենի:
Տղամարդիկ ներկայացվել են Մեղրիի բաժին, որտեղ ներկայացրել են դիմում-մեղայական:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: