Մենք չենք կարող վաբանկ գնալ Ուկրաինային օգնելու հարցում. Գերմանիայի պաշտպանության նախարար
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Tagesspiegel-ին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան չի կարող վաբանկ գնալ Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերման հարցում, հակառակ դեպքում նա կմնա անպաշտպան։ Նախարարի խոսքով՝ ներկայում Գերմանիան Ուկրաինային տրամադրել է այն ամենը, ինչ կարող էր։
«ԵՄ բոլոր երկրներից Գերմանիան արդեն արել է ամենաշատը, և այժմ եվրոպական մյուս գործընկերները պետք է ավելին անեն։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար. եթե Պուտինը հաղթի այս պատերազմում և գրավի Ուկրաինան, ապա ԵՄ-ի համար վտանգը, իհարկե, նույնպես կաճի»,- ասել է Պիստորիուսը։
Ինչպես նշել է Պիստորիուսը, Գերմանիան պետք է չբացառի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի օր կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա։ Նրա խոսքով՝ գերմանացի փորձագետներն ակնկալում են, որ դա կարող է տեղի ունենալ հինգից ութ տարվա ընթացքում։