Բյուրեղավանում զորացրվելու առիթով խնջույքն ավարտվել էր 20-ամյա երիտասարդի սպանությամբ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ավարտվել է Բյուրեղավանում 32-ամյա բնակչի կողմից 20-ամյա համաքաղաքացու սպանության և ևս երեք անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2023թ․ հուլիսի 17-ին Բյուրեղավան քաղաքի մի խումբ երիտասարդներ իրենց համաքաղաքացու կողմից վարած, որպես տաքսի շահագործվող ավտոմեքենայով գնացել են նույն քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում գտնվող հացատուն՝ նշելու իրենցից մեկի՝ 20-ամյա երիտասարդի զորացրման առիթը։
Որոշ ժամանակ անց երիտասարդներից մեկի և նշված ավտոմեքենայի վարորդի միջև հեռախոսազրույցի ընթացքում ուղևորափոխադրման հետ կապված կենցաղային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է նույն հացատանը հարակից տարածքում՝ վարորդի՝ նույն քաղաքի բնակիչ հանդիսացող երկու այլ անձանց հետ տվյալ տարածք գալուց հետո։
Վիճաբանությանը միջամտել են նաև վերջիններս, Բյուրեղավանում՝ 32-ամյա բնակիչը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր մոտ գտնվող ծալովի դանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 4 համաքաղաքացիների մարմինների տարբեր հատվածներին։
Ավելին՝ այստեղ