Թրամփն ընտանիքի հետ մասնակցել է զոքանչի հուղարկավորությանը (լուսանկարներ)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ կնոջ՝ Մելանյայի, կրտսեր որդու՝ Բարոնի հետ մասնակցել է զոքանչի հուղարկավորությանը, որը տեղի է ունեցել Ֆլորիդայում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 78-ամյա կինը՝ Ամալյա Կնավսը, մահացել է հունվարի իննին:
Պարբերականը նկատում է, որ սևազգեստ Թրամփներին միացել է մոտ 100 սգավոր, այդ թվում՝ նախկին նախագահի որդիներն ու դուստրերը՝ իրենց ամուսիններով ու կանանցով, որոնք այցելել են Փալմ Բիչի այն եկեղեցին, որտեղից դուրս է բերվել դագաղը: Ի դեպ, տարիներ առաջ հենց այս եկեղեցում են պսակադրվել Դոնալդ և Մելանյա Թրամփները:
Նշվում է, որ Մելանյա Թրամփը հուզիչ մահախոսական է կարդացել՝ ընդգծելով մոր անմնացորդ նվիրումը, քրտնաջան աշխատանքը ու բացառիկությունը: