Պաղեստինն իր հնագիտական ժառանգության ոչնչացումն աննախադեպ է համարում
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի կողմից Գազայի հատվածի հնագիտական և պատմական ժառանգության ավերածությունները աննախադեպ են և հարձակում են պաղեստինյան ազգային ինքնության վրա: Այս մասին Բեթղեհեմում հայտարարել է Պաղեստինի զբոսաշրջության և հնությունների նախարար Ռուլա Մայան՝ Ֆինլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով WAFA գործակալությանը։
Ըստ նրա, անհրաժեշտ է ստիպել Իսրայելին դադարեցնել իր ագրեսիան պաղեստինյան ժողովրդի և նրա ժառանգության դեմ։ Իսրայելի հանցագործությունները չեն ստիպի պաղեստինյան ժողովրդին հրաժարվել իր տոկունությունից և իր հողից:
Նա նշել է, որ Իսրայելի ագրեսիայի հետևանքով զբոսաշրջության ոլորտը միլիոնավոր վնասներ է կրել Գազայի հատվածում և Արևմտյան ափին, ներառյալ Երուսաղեմը։