Ի՞նչ նախապատմություն է թաքնված թենիսի կորտերի առումով. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա են դարձել Օղակաձև զբոսայգու, մասնավորաբար 4-րդ հատվածի հետագայի վերաբերյալ խոսակցությունները: Կարծիքները տարբեր են, ընդուպ՝ ծայրահեղ տարաբևեռ: Թեմայի հետ կապված՝ «Փաստին» նոր մարամասներ են հայտնի դարձել:
Ի մասնավորի, մեր աղբյուրներից ստացված տեղեկության համաձայն, պարզ է դարձել, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի վերաբերյալ կա որոշակի չբացահայտված նախապատմություն: Ըստ այդմ, թենիսի կորտերը վարձակալական հիմունքներով տրվել են մի ընկերության, որի սեփականատերը փաստացի հանդիսացել է նախկինում Երևանի քաղաքապետարանում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանցից մեկը: Արդյունքում, նշված հատվածի վարձակալությունը իրականացվել է տվյալ տարածքի համար շուկայականից անհամեմատ ցածր գնով:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, շուրջ 1 հա տարածքի համար ընկերությունը վճարում է մոտ 500 հազար ՀՀ դրամ: Ավելին, ըստ նույն աղբյուրների, նախկին պաշտոնյայից ստվերային գործարքի արդյունքում վերցվել է տվյալ տարածքը և փաստացի այս պահին շահագործվում է այլ կազմակերպության կողմից: Այսպիսով, ստացվում է, որ չնչին գումարներ համայնքին վճարելով՝ տնտեսվարողը գերշահույթ է ապահովել՝ Երևան համայնքին պատճառելով միլիոնավոր դրամների վնաս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում