«Արծվաբերդի» անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառեր են հատվել. 32-ամյա բնակիչը ձերբակալվել է
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 14-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները, շարունակելով ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումները, Բերդ քաղաքում հերթական դեպքն են բացահայտել:
Ոստիկանները 32-ամյա մի բնակչի տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են տարբեր տրամագծերի գերաններ։ Տղամարդը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին «Արծվաբերդի» անտառտնտեսության տարածքից ապօրինի հատել է տարբեր տեսակի ծառեր: Նա նաև իրավապահներին է ներկայացրել հայտնաբերված փայտանյութին չհամապատասխանող փաստաթուղթ։
Բերդ քաղաքի 32-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։