Ղրիմում ուսուցիչը հարվածել է աշակերտուհուն. վերջինս հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրիմում երեխան հոսպիտալացվել է մաթեմատիկայի դասի ժամանակ ուսուցչի հետ կոնֆլիկտից հետո։ Այս մասին հաղորդում է «Typical Dzhankoy» Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Ջանկոյ դպրոցում։ Ծնողների խոսքով՝ դասի ժամանակ դասղեկը հարվածել է իր աշակերտուհուն: Արդյունքում հինգերորդ դասարանցին ուղարկվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։ Ծնողները դիմել են իրավապահ մարմիններին։
Պարզաբանվում է, որ սա դպրոցականների նկատմամբ նման վերաբերմունքի միակ դեպքը չէ այս ուսուցչի կողմից։