Ավստրալիայում «արևային» ապակիներով շենք են կառուցելու
EconoмицсԱվստրալիայում «արևային» ապակիներով շենք են կառուցելու, որն էներգիա է գեներացնելու։
Խելացի ապակեպատման նոր տեխնոլոգիաները ողջ աշխարհում մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն ավստրալացիների նոր գյուտը կարող է հեղափոխական նշանակություն ունենալ։
Hayball Architects ճարտարապետական բյուրոն ներկայացրել է վեց հարկանի շենքի նախագիծը, որը կառուցվելու է արհմիություններից մեկի համար ու իր ողջ էներգիայի 70 տոկոսը կլանելու է արևից։ Ապակիների ողջ մակերեսով հատուկ նանոծածկույթ է լինելու, որը վերաարտացոլում է ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթները դեպի մարտկոցները։ Իրենց կառուցվածքի շնորհիվ այս ապակիները սովորականից ավելի սառն են պահելու շինությունը, ուստի անգամ օդորակիչների կարիք չի զգացվելու։
Արհմիության շենքը կառուցվելու է Մելբուռնում, բայց բյուրոն հայտնել է, թե փորձարկումը հաջող անցնելուց հետո զանգվածաբար նման շենքեր կկառուցեն, ընդ որում՝ տարբեր բարձրության։ Նախագծի արժեքը 8 մլն ԱՄՆ դոլար է։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արման Բեգլարյան