Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք
RightՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Արամ Հովհաննիսյանը նախ նշեց, որ ոլորտը ոստիկանության համար համարվում է խնդրահարույց՝ հաշվի առնելով այդ հանցագործության տարածվածությունն ու աճը։
«Իրավասու մարմինների հետ ձեռնարկվել են բոլոր միջոցները հարցի համակարգային լուծման ուղղությամբ։ Որպես մեջբերում նշեմ, որ նախորդ երկու տարիները ոստիկանության համար հայտարարվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի և այդ ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 2354 դեպքով կամ ավելի քան 2,5 անգամ աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Դրան զուգընթաց՝ նախորդ տարվա համեմատությամբ հայտնաբերվել են 1459-ով, կամ՝ շուրջ 3 անգամ ավել, թմրամիջոցների իրացման դեպքեր»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով իրականցվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 1126-ը իրացման դեպքեր են, իսկ 335-ը՝ ձեռքբերման։
«Հայտնաբերվել և ուսումնասիրման փուլում են գտնվում թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք։
Այս համատեքստում հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը թե՛ տարածաշրջանում և թե Եվրոպայում ունի կայուն աճի միտում։
Մասնավորապես, ըստ տվյալների վերլուծության՝ ԱՊՀ երկրներում այն աճել է 1,3 անգամ, իսկ եվրոպական երկրներում 10,6 տոկոսով»,- եզրափակեց Հովհաննիսյանը։