Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2023-ին իրականացրել է ավելի քան 5 միլիարդ դրամի սոցիալական զարգացման եւ աջակցության ծրագիր
Socity2023 թվականին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել է ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։
Ավելի քան 500 միլիոն Աջակցություն պետական այլ ծրագրերի Ավելի քան 600 միլիոն Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան և Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին և Համահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝
• Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան և Քաջարան համայնքներում
• Սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք ներառում են անհատներին կամ ընտանիքներին ցուցաբերած օգնությունը, հոգալու իրենց սոցիալական կարիքները
• Առողջապահական ներդրումներ, որոնք կատարվել են տեղի բուժհաստատություններին, ինչպես նաեւ անհատական աջակցության տեսքով
• Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։ Հարկ է նշել, որ միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն:
Այս սեկտորին հատկացված ռեսուրսների 56%-ը ուղղվել է ԶՊՄԿ-ի հետ համաձայնեցված կամ համատեղ ծրագրերի իրականացմանը, իսկ 44%-ը՝ հիմնադրամների ֆինանսական աջակցությանը, որի միջոցով նրանք շարունակում են իրենց գործունեությունը: Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողների ուսման վարձավճարները։
Ընդ որում, ԶՊՄԿ-ն հետևում է ուսանողների ուսման առաջընթացին և գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը, ուսանողներին պարտավորեցնելով հետևել ուսման առաջընթացին։
Ներդրումները ներառում են նաեւ մի շարք այլ բնագավառներ․ օրինակ, «ԶՊՄԿ» ՓԲ-ն հոգացել է Սյունիքի օդանավակայանի (566,765.828 ՀՀ դրամ), արհմիության (105,298.500 ՀՀ դրամ) և այլ ծախսեր։ 2023 թվականի սոցիալական ներդրումները, ըստ աշխարհագրության։
• Սյունիքի մարզ (Քաջարան, Կապան համայնքներ և այլ մարզային ծրագրեր)- ավելի քան՝ 4 մլրդ ՀՀ դրամ
• Հանրապետական տարբեր ծրագրեր - ավելի քան՝ 1,2 մլրդ ՀՀ դրամ: