20-ամյա երիտասարդը ձերբակալվել է կեղծ դրամների համար․ նա տանը պահել է 14 միլիոն 979 հազարի հուշանվեր-թղթադրամ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ հունվարի 13-ին ստացել են օպերատիվ տեղեկություն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված մասիսցի տղամարդը հայտնել է, որ հունվարի 12-ին պարտքով փող է խնդրել 20-ամյա համաքաղաքացուց, նա էլ խաբեությամբ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, իրացրել է կեղծ թղթադրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 20-ամյա երիտասարդը Մասիս քաղաքի հրապարակում հայտնաբերվել և տեղափոխվել է բաժին, որտեղ տաբատի գրպանից ինքնակամ ներկայացրել է կեղծ թղթադրամներ՝ հայտնելով, որ բնակարանում պահում է հուշանվեր թղթադրամներ: Երիտասարդն իր տանը ոստիկաններին է ներկայացրել տարբեր անվանական արժեքներով ընդհանուր 14 միլիոն 979 հազարի հուշանվեր թղթադրամներ: Նա հայտնել է, որ հուշանվեր թղթադրամները ձեռք է բերել առևտրային կայքից:
20-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: