Ադրբեջանում պատրաստել են Ուկրաինայի կեղծ անձնագրեր՝ տարբեր երկրներում ապաստան ստանալու նպատակով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների, որոնք կեղծ Ուկրաինական անձնագրեր էին պատրաստում եվրոպական երկրներում ապաստան ստանալ ցանկացողների համար: Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է ՊԱԾ կայքում: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ կեղծ փաստաթղթերը պատրաստվել են Ադրբեջանի և այլ պետությունների քաղաքացիների համար, որպեսզի նրանք Ուկրաինայի քաղաքացիների անվան տակ կարողանան օրինական բնակվել տարբեր երկրներում, այնտեղ ապաստան ստանալ, ազատ տեղաշարժվել առանց վիզաների:
Հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ հանցավոր խմբի անդամները 2023 թվականի հունվարից ապօրինի կերպով պատրաստել և դրամական պարգևի դիմաց առանձին քաղաքացիների տրամադրել են Ուկրաինայի անձնագրեր, նույնականացման քարտեր և վարորդական վկայականներ, ինչպես նաև այլ փաստաթղթեր։ Ընդ որում, յուրաքանչյուր կեղծ փաստաթուղթ արժեր մինչեւ 30 հազար դոլար։
Նրանց ձերբակալել և հետաքննության են ենթարկել Ադրբեջանում։ Մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր ապօրինի պատրաստելու, վաճառելու և այլ հանցավոր գործողություններ կատարելու համար: Հետաքննությունը նաև բացահայտել է տարբեր երկրներում կեղծ Ուկրաինական փաստաթղթերով տեղաշարժվող անձանց: