Խոշոր վթար՝ Երևանում. ոչ սթափ վարորդը BMW-ով 15 թաղամասի «կալցեվոյում» բախվել է երկաթե էլեկտրասյանը. վիրավորներ կան
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Շիրազի փողոց ընթանալիս բախվել է ժողովրդին հայտնի՝ 15 կվարտալի «կալցեվոյի» շրջանաձև խաչմերուկի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը: Գրել է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանն ու պարեկ Մհեր Խեչումյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: