Իսլանդիայում հրաբխի ժայթքման հետևանքով տներ են այրվել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում ներկայիս հրաբխի ժայթքումը ամենալուրջն է 1973 թվականի հունվարից ի վեր: Այդ մասին հայտնել է Իսլանդիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Վիդիր Ռեյնիսոնը, գրում է ՏԱՍՍ-ը։
Գրինդավիկ քաղաքում տաք ջուր և էլեկտրականություն չկա։ Առնվազն երեք բնակելի շենք ծածկված է լավայով, որի հոսքը մոտեցել է ևս մի քանի բնակելի շենքերի։
Հրաբխի ժայթքումը սկսվել է հունվարի 14-ի առավոտյան։ Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Գրինդավիկի բնակիչները տարհանվել են։