Բայդենի օրոք ԱՄՆ սահմանի ապօրինի հատումները Թրամփի պաշտոնավարման ժամկետի համեմատ աճել են 277%-ով
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախորդ տարվա ընթացքում ներգաթյալները շարունակել են գրեթե ռեկորդային ցուցանիշներով ապօրինաբար հատել Միացյալ Նահանգների սահմանը, գրում է Daily Mail-ը:
ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունը 2023-ին գրանցել է առանց փաստաթղթերի ներգաղթյալների կողմից սահմանի 2,063,692 հատում, ինչը շատ քիչ է զիջում 2022 թվականին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշին:
Նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման առաջին երեք տարվա ընթացքում սահմանապահ ծառայությունը գրանցել է ընդհանուր առմամբ 5,940,511 հատում, ինչը 277 տոկոսով ավելի է հանրապետական Դոնալդ Թրամփի պաշտոնավարման նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2017-ից 2019 թվականներին, համաձայն ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության տվյալների:
Հանրապետականները Բայդենին մեղադրում են ապօրինի ներգաղթյալների թվի աճի համար, այն բանից հետո, երբ նա թուլացրել է Թրամփի ժամանակաշրջանի սահմանափակումների քաղաքականությունը՝ այդ սահմանափակումները որակելով «անմարդկային և անարդյունավետ»:
Ներգաղթը և սահմանի հետ կապված հարցերը մնում են պահպանողական ընտրողների գլխավոր մտահոգությունը նոյեմբերի 5-ի ընտրություններից առաջ: