Տարածաշրջանում երկար ժամանակ անց առաջին անգամ հնարավոր է «արդար և կայուն» խաղաղություն. Փարիզում Ադրբեջանի դեսպան
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տարածաշրջանում երկար ժամանակ անց առաջին անգամ հնարավոր է «արդար և կայուն» (չակերտները՝ Tert.am) խաղաղություն. այսպես Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Le Figaro թերթում հրապարակված «Բաքվի կողմից Ֆրանսիային վարկաբեկելու նպատակով լայնածավալ հարձակում» վերտառությամբ հոդվածին` հավելելով, որ աշխարհին պետք է ճշմարտություն, ոչ թե «կեղծ պատմություններ» (չակերտները՝ Tert.am):
«Դուք դեռ ձեզ այնպես եք պահում, կարծես չգիտեք, որ Ղարաբաղը հանդիսանում է «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս» (չակերտները՝ Tert.am): Le Figaro, օգնեք խաղաղությանը՝ մեր տարածաշրջանում «իրավիճակն ապակայունացնելու» (չակերտները՝ Tert.am) ձգտելու փոխարեն», - X սոցիալական ցանցում մեկնաբանության մեջ գրել է նա: