Հայ առաքելական եկեղեցու կողքին եմ որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա և իմ պարտքն է՝ ամեն կերպ աջակցել մեր եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
SocityՄեր հայ առաքելական եկեղեցու կողքին եմ որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա և իմ պարտքն է՝ ամեն կերպ աջակցել մեր եկեղեցուն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Հավատքը միասնություն է տալիս...
Բոլոր եկեղեցիները, որոնք ես կառուցել եմ կամ վերակառուցել, արվել են այն նպատակով, որ մենք բոլորս՝ ինձնից սկսած մինչև ինձ անծանոթ մեր քաղաքացիները, մտնեն եկեղեցի, մոմ վառեն, աղոթք անեն, եկեղեցու հետ կապը պինդ լինի, ավելի լավ մարդ դառնան, ավելի լավ հայ: Դժվար պահին չհուսահատվեն, խնդրեն և օգնություն ստանան Աստծուց:
Եվ ես շատ ուրախ եմ, որ կառուցել և կառուցում եմ եկեղեցիներ՝ օգտակար լինելով մեր ժողովրդին:
Այս ծանր պատմական փուլում հայ առաքելական եկեղեցին կարևորագույն դեր է կատարում ազգային միասնականության և ազգային մտածողության պահպանման հարցում:
Ես մեր հայ առաքելական եկեղեցու կողքին եմ որպես մարդ, որպես հայ, որպես քրիստոնյա և իմ պարտքն է՝ ամեն կերպ աջակցել մեր եկեղեցուն» ,- գրել է Ծառուկյանը: