Բրունեյում 6-րդ օրը շարունակվում են արքայազնի հարսանեկան արարողությունները (լուսանկարներ)
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ասիայում շարունակվում է նախկինում ամենացանկալի փեսացուներից մեկի՝ Բութանի 32-ամյա արքայազն Աբդուլ Մաթինի հարսանեկան արարողությունը. այսօր միջոցառման վեցերորդ օրն է, գրում է Daily Mail-ը:
Հարսնացուն՝ 29-ամյա Անիշա Ռոսնահը, մասնակցել է Բերբեդակ Մանդիի արարողությանը: Պարբերականը նկատում է, որ նա փայլուն տեսք է ունեցել նրբագեղ սպիտակ ժանյակավոր զգեստով:
Արարողության ժամանակ զույգին օրհնել են նրանց ամենամտերիմներն ու հարազատները՝ մաղթելով երջանիկ և հարուստ կյանք:
Երեկ ապագա ամուսինները մասնակցել են մեկ այլ արարողության, որի ժամանակ կրել են գունագեղ ազգային հանդերձներ:
Ընդհանուր առմամբ հարսանեկան միջոցառումները տևելու են տասն օր. դրանք կավարտվեն մեծ ու շքեղ խնջույթով՝ աշխարհի տարբեր թագավորական ընտանիքների անդամների մասնակցությամբ:
Արքայազն Մաթինը 77-ամյա սուլթան Հասանալ Բոլկիահի տասներորդ երեխան է: