Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան
Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ:
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա կովիդ-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ սպասում ենք նրանց ժամանմանը: