Ռուսաստանի մայրուղիներից մեկում վթարի հետևանքով չորս մարդ է մահացել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պենզայի շրջանում բեռնատարի բախումից հետո միկրոավտոբուսը մխրճվել է ձորը, ինչի հետևանքով չորս քաղաքացի է մահացել։ Այս մասին Telegram ալիքով տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանության մարզային վարչությունը։
Վթարը տեղի է ունեցել Գորոդիշչենսկի շրջանում հունվարի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17.55-ին Նիժնյայա Էլուզան-Ռուս Կամեշկիր-Լոպատինո մայրուղու 1-ին կիլոմետրին։
Նախնական տվյալներով՝ վթարի մասնակիցներն են եղել Lada Largus մակնիշի միկրոավտոբուսը, որը վարել է 48-ամյա վարորդը, և Howo T5G բեռնատարը, որը վարել է 47-ամյա տղամարդը։