Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

«Շները հարձակվեցին մոր և երեխայի վրա, շերեփը պատուհանից նետեցի, որ փախչեն»․ Սևանում շների դեմ պայքարել չի ստացվում

Socity

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թափառող շները պատուհաս են դարձել Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր բնակավայրերի համար։ MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Սևան և Մարտունի համայնքների բնակիչներից, որոնք շների «դարդից» չգիտեն՝ ինչ անել, առավոտյան ժամերին հատկապես, վախենում են անգամ երեխաների մանկապարտեզ տանել։

«Մարտունու շուկայի մոտ օր օրի շատանում են շները, չգիտենք՝ էլ ում դիմենք կամ ինչ անենք։ Պիտի անպայման մեկին հոշոտեն, սպանեն, որ սկսեն պայքարե՞լ»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքի բնակիչներից մեկը՝ պնդելով, որ համայնքապետարանը մատը մատին չի տալիս խնդիրը լուծելու համար։

Համայնքապետարանից հակադարձում են․ իրենք անընդհատ մրցույթ են հայտարարում, բայց ոչ մի կազմակերպություն չի դիմում, որ հաղթի ու շներին ստերջացնի։

«2023 թվականի մարտ ամսին մի կազմակերպություն դիմեց, հաղթեց, մոտ 150 շուն ստերջացվեց, բայց համայնքում հազարավոր շներ կան։ Հետո, երբ պայմանագրի ժամկետը լրացավ, նոր մրցույթներ հայտարարվեցին, բայց ոչ ոք չի դիմում։ Խնդիրը բավականին լուրջ է, մենք էլ ենք դա հասկանում, բայց ոչ մի կազմակերպություն չի դիմում, ի՞նչ կարող ենք անել»,- մեզ հետ զրույցում ասացին Մարտունու համայնքապետարանից։

Սևանում խնդիրն ավելի լարված է. եթե Մարտունիում գոնե 150 ստերջացված շուն կա, ապա Սևանում անգամ մեկ այդպիսի շուն չկա։

«Քայլում ես, ու հանկարծ չորս կողմից մարդաբոյ շները հարձակվում են վրադ, եթե Աստված քո կողմից եղավ ու տարածքում այլ մարդ եղավ, որ վախեցնի էդ շներին, կփրկվես, եթե չէ, ապա բախտի քմահաճույքին ես մնում»,- մեզ հետ զրույցում ասաց Սևանի բնակիչներից մեկը։ 
 

Նա պատմեց, որ երեկ իր աչքի առաջ շները հարձակվել են երեխային գրկած կնոջ վրա։
«Մեր պատուհանի տակ էր, մտածեցի օգնեմ, ձեռքիս տակ առաջին ընկած բանը շերեփն էր, պատուհանից դուրս գցեցի՝ շների ուղղությամբ։ Վախից էն կողմ գնացին, բայց խեղճ աղջիկը մի քանի րոպե երեխային գրկած կանգնած տեղից չէր շարժվում, էնքան էր վախեցել»,- պատմեց մեր զրուցակիցը: 

Սևանի համայնքապետարանից չհերքեցին․ շների խնդիրը շատ լուրջ է համայնքում, չնայած՝ հարցը ամբողջ մարզի մասշտաբով է ակտուալ։

«Համայնքապետարանը բավականին անհանգստացած է այս հարցով․ իններորդ մրցույթն ենք անցկացնում, որ որևէ կազմակերպություն հաղթող ճանաչվի ու սկսի շների ստերջացումը։ Բայց չկա կազմակերպություն, որ չափորոշիչներին համապատասխանի ու մասնակցի այդ մրցույթին։ Երեք տարի է՝ մրցույթ ենք հայտարարում, փորձում հարցին լուծում տալ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։

Նա նշեց, որ հունվար ամսին նորից մրցույթ է հայտարարվել, բայց համայնքապետարանում այլ տարբերակներ էլ են քննարկվում։

«Մենք առաջարկում ենք, որ մարզում գոնե մեկ մասնագիտացված կառույց լինի, որ հարցին լուծում տրվի։ Մենք նաև ԱԺ դիմում ենք ներկայացրել, խնդրել, որ մեր առաջարկները հետագայի համար ի գիտություն ընդունեն, որովհետև համայնքն ինքն իրենով հնարավոր է չկարողանա  հարցը լուծել, բայց մարզային կառույց եթե լինի, ավելի հեշտ կլինի թափառող շների դեմ պայքարն ակտիվացնել»,- նշեց Արմենուհի Ղուկասյանը։

Այսինքն՝ համայնքը դիմել է մարզպետարանին, ներկայացրել խնդիրը, տեղեկացրել, որ հարցը լուծում չի ստանում, քանի որ դիմող կազմակերպություն չկա, սակայն, որևէ դրական արձագանք չի եղել։

Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Մարտին Պետրոսյանը հիմնավորեց՝ ինչու չեն արձագանքում այդ առաջարկին․ խնդիրը համայնքի լուծման դաշտում է։

«Մարզպետարանում նման կառույց ստեղծելու հնարավորություն չկա։ Մենք մեր մեթոդական առաջարկները ներկայացրել ենք համայնքապետարաններին։ Թափառող շների դեմ պայքարը համայնքի պարտավորությունն է, այսինքն՝ սեփական նախաձեռնությամբ իրենք պարտադիր պետք է իրականացնեն այդ գործառույթը»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ Գավառ համայնքում, օրինակ, խնդիրը լուծված է, կա կառույց, որը զբաղվում է շների ստերջացման հարցով, ու մարզպետարանը Գավառի օրինակը ներկայացրել է բոլոր համայնքներին։

Հարցին, որ համայնքները մրցույթ հայտարարում են, դիմող չի լինում, ի՞նչ կարող է անել այդ դեպքում համայնքապետարանը, Մարտին Պետրոսյանը պատասխանեց կարճ ու կոնկրետ՝ բա մարզպետարա՞նն ինչ անի։

Ո՛չ համայնքապետարանը գիտի՝ ինչ անի, ո՛չ մարզպետարանը, իսկ թափառող շները հստակ գիտեն իրենց անելիքը՝ մարդկանց ահաբեկել օրվա ցանկացած ժամի։

Նարե Գնունի

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report