Rolls-Royce-ը 2023-ին ռեկորդային վաճառք է գրանցել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լյուքս դասի Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը հայտնել է գործունեության ևս մեկ հաջող տարվա մասին: 2023 թվականին հաճախորդներին է մատակարարվել ռեկորդային 6032 մեքենա, ընդ որում, յուրաքանչյուրին՝ անհատականացման տարրերով:
Վաճառքներն աճել են ընկերության ներկայության գրեթե բոլոր երկրներում, սակայն ապրանքանիշի ամենամեծ շուկաները դեռևս ԱՄՆ-ն և Մեծ Չինաստանն են:
Նոր ռեկորդներ են սահմանվել Մերձավոր Արևելքում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում, որտեղ Մեծ Բրիտանիան կրկին գլխավոր սպառողն է:
Տարեվերջի արդյունքներով՝ Rolls-Royce-ի ամենահայտնի մոդելը եղել է Cullinan քրոսովերը, երկրորդ տեղում է Ghost սեդանը: