Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման ժամկետների երկարաձգում նախատեսված չէ
EconoмицсՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման ժամկետները ժամկետներն ավարտված են։ 2022 թվականի իրականացվող գործընթացի արդյունքում հաշվառվել է 63 հազար ինքնակամ շինություն։ Հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ ժամկետների երկարաձգում նախատեսված չէ։
«Այս ամբողջ ընթացքում մեր մասնագետները կատարել են լայնածավալ աշխատանք, տեղեկատվությունը մուտք է արվել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ։ Կան դիմում բողոքներ այն մասին, որ որոշ քաղաքացիներ չի հասցրել, հաշվառման ժամկետ բաց են թողել։ Ասեմ, որ քաղաքացիներն ունեին 2 տարի ժամանակ»,-ասաց Սուրեն Թովմասյանը։
Այն ինքնակամ շինությունները, որոնք նշված ժամկետում չեն հաշվառվել, օրենսդրությամբ բացառվում է դրանց օրինականացման գործընթաց սրսկելը։
Այդ շինությունների հաշվառելը դեռ չի նշանակում, որ այն ճանաչվում է օրինական։ Քաղաքացին շինությունը օրինականացնելու համար պետք է դիմի համայնքի ղեկավարին։ Եթե օրինականացնելու որոշում լինի, ապա համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն Կադաստրի կոմիտե և կսկսվի օրինականացման գործընթաց։