Գիտնականները գտել են Պունտ լեգենդար թագավորությունը
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիտնականները պարզել են, թե որտեղ է գտնվել լեգենդար Պունտ թագավորությունը, որի մասին պատմում են հին Եգիպտոսի պապիրուսները, տեղեկացրել է «Российская газета»-ն։
Նշվել է, որ պապիրուսը, որտեղ պատմվել է Պունտի մասին, որը կառավարել է կախարդական օձը, 1880-1881թթ. հայտնաբերել է Էրմիտաժի աշխատակից Վլադիմիր Գոլենիշչեւը։
Պունտ թագավորության կամ աստվածների հայրենիքի մասին վկայում են նաեւ ծիսական տեքստերը եւ մակագրությունները որմնապատկերներում։ Հայտնի է, որ եգիպտացի շատ կառավարիչներ այդ հող են ուղարկել արշավախմբեր, բայց ժամանակի ընթացքում կապերը խզվել են, եւ աստվածների հողը վերածվել է լեգենդի։
Իսկ վերջերս գիտնականները պարզել են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է Աֆրիկյան Եղջյուրին՝ ժամանակակից Ջիբութիի, Սոմալիի, Եթովպիայի եւ Էրիթրեայի տարածքին։ Ըստ լեգենդի՝ ճանապարհորդները Պունտ թագավորությունից կապիկներ են բերել։ Ուսումնասիրելով կապիկների մումիաների ԴՆԹ-ն՝ գենետիկները պարզել են դրանց ծագումը։
Այդ հողերում մեր թվարկության սկզբում ապրել է Աքսումի թագավորությունը, որն առաջացել է ավելի վաղ մշակույթի բեկորների վրա, որը, ինչպես կարծում են մասնագետները, պատկանել է Պունտ թագավորությանը։