Ողբերգական դեպք՝ Շիրակում. պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել 1 ամսական տղա երեխայի դի
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է:
Ավելին՝ այստեղ