Գերմանիայում հարյուրավոր տրակտորներ փակել են ճանապարհները
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանացի ֆերմերները խոշոր գործադուլ են հայտարարել նպաստների վերացման պատճառով։ Նրանք մտադիր են տրակտորներով փակել հիմնական մայրուղիները, հայտնում է Tagesschau.de-ն։
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ գերմանական ոստիկանությունն ու իշխանություններն ակնկալում են երթևեկության լուրջ խափանումներ: Բողոքի ցույցերը տեղի կունենան այսպես կոչված տրակտորային ցույցերի տեսքով, որոնք ենթադրում են մայրուղիների շրջափակում, շարասյուներ և դանդաղ երթևեկություն ճանապարհների վրա։
Բողոքի զանգվածային ակցիաներ են սպասվում գրեթե ողջ երկրում՝ Բեռլինում, Համբուրգում, Մյունխենում, Մայնցում, Վիսբադենում, Բրեմենում, Մագդեբուրգում, Շտուտգարտում։ Ցուցարարները սարքավորումներին փակցնում են պաստառներ՝ «Առանց ֆերմերների ապագա չկա» կարգախոսով։
Պետական ֆերմերների ասոցիացիան հայտարարել է նաև սուպերմարկետներում և գազալցակայաններում ակցիաների մասին: Երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին, մայրաքաղաքում տեղի կունենա կենտրոնական մեծ ցույց, որը մոբիլիզացվելու է ողջ հանրապետությունում։